ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել․ վաղը ԱԺ նիստ կգումարվի

Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել․ վաղը ԱԺ նիստ կգումարվի

Մարտի 14-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Խորհրդակցությանը Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:

Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագծի մասին հարցն է, որն առաջին ընթերցմամբ արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:

  • Կիսվել: