Արշավիր Ղարամյանը չի առաջադրվի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Արշավիր Ղարամյանը չի առաջադրվելու արցախյան նախագահական ընտրություններին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Ղարամյանը, մասնավորապես, նշել է.
«Արցախի սահմանադրության համաձայն, նախագահի թեկնածուներին առաջադրում են կուսակցությունները: Երբևէ որևէ կուսակցության չեմ անդամակցել, որևէ քաղաքական ուժի հետ այդ թեմայով քննարկումներ չեմ ունեցել:
Իմ մասնակցությունը Արցախի զարգացման, անվտանգության բարձրացման առումով իմ պաշտոնական դիրքով պայմանավորված չի, չի էլ եղել: Եվ ես ինչպես այսօր, այնպես էլ վաղը իմ անելիքն ու հնարավորությունը լավ իմանալով, գիտակցելով, առաջիկա տարիներին ևս իրականացնելու եմ՝ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկին, որ ուժերն ի՞նչ դերաբաշխվածություն ունենան խորհրդարանում։
Արցախի հերոս Արշավիր Ղարամյան»: