Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո մինչև հիմա մենք տեղեկացված չենք, թե ով է զբաղվում այս հարցրով. Գեղամ Ստեփանյան
Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո մինչև հիմա մենք տեղեկացված չենք, թե ով է զբաղվում այս հարցրով: Այս մասին կառավարության մոտ անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ակցիային մասնակցող Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Լավագույն տարբերակն այն կլինի, որ ձևավորված խողովակներով աշխատանքը հնարավոր լինի շարունակել, իհարկե նաև պարոն Աբազյանի ներգրավվածությամբ, որովհետև ԱԱԾ նոր տնօրենը էդ մասով որևէ հստակ տեղեկություն չունի»,- լրագրողներին ասաց ակցիային մասնակցող Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր նամակ են հանձնելու կառավարությանը, իսկ հետո կքայլեն ԱԱԾ շենք` ԱԱԾ ղեկավարությանը ևս հարազատների անունից նամակ փոխանցելու։


