կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրում են Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար․ Հարցում

Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրում են Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար․ Հարցում

Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրում են Բաքվում գտնվող հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը վերադարձնելու համար։

Այս մասին ասուլիսում ասաց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հունվարի 20-22 իրականացված հարցման արդյունքները, որին մասնակցել է 1100 ՀՀ քաղաքացի։

Հարցվածների միայն 5,6 տոկոսն է կարծում՝ այո, 11,9 տոկոսը՝ ավելի շուտ այո, գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ իշխանությունները բավարար քայլեր չեն անում այս ուղղությամբ՝ ավելի շուտ ոչ պատասխանել է 17,9 տոկոսը, 39 տոկոսը՝ միանշանակ ոչ։

ՀՀ քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ այսօր Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։ Հարցվածների 38,8 տոկոսը նշել է, որ կարծում է՝ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ, 19,7 տոկոսը՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ։ Միայն 9,5 տոկոսն է կարծում, որ Հայաստանն այսօր ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ 14,7 տոկոսը ավելի շուտ ճիշտ ուղղությամբ պատասխանն է ընտրել։
 
Հարցվածների մեծ մասը՝ գրեթե 40 տոկոսը, նշել է, որ Հայաստանի առջև ծառացած մեծագույն խնդիրն անվտանգության հետ է կապված։
 
Հարցերից մեկը վերաբերել է համընդհանուր հայտարարագրմանը։ Քաղաքացիների գերակշիռ մասը նշել է, որ չի պատրաստվում ներկայացնել հայտարարագիր, միայն 9,8 տոկոսն է ասել, որ լիովին տեղյակ է, թե ինչպես ներկայացնել հայտարարագիր, ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ։

 

 

 

  • Կիսվել: