Արցախը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանձնել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ զինվորների դիակները
Արցախի Հանրապետությունը, ի վկայություն Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ բարեկամության և ոչ թշնամական վերաբերմունքի, պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանձնել մեր դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության գոտում գտնվող Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ հանդիսացող զինվորների դիակները։ Այս մասին ասված է Արցախի ԱԺ հայտարարության մեջ:
Այդ գործընթացի կազմակերպման համար զոհված զինծառայողների բարեկամները կարող են դիմել Արցախի Հանրապետության համապատասխան ծառայությանը։