երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
«Արցախը հայկական է, և վերջ». բողոքի ակցիա՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

«Արցախը հայկական է, և վերջ». բողոքի ակցիա՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա, որը կազմակերվել է քաղհասարակության կողմից և կրում է ՛՛Տեռորիստ Ալիև, Արցախը հայկական է, և վերջ՛՛ խորագիրը:

Ներկաներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ Արցախյան հարցի որևիցե կարգավորման, որը կարող է ակնկալել Արցախի միավորումն Ադրբեջանին:

Նրանք պահանջում են Հայաստանի և Արցախի իշխանություններից՝ անել ամեն բան, որպեսզի միջազգային հանրության ջանքերով հասնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմանը:

Հավաքվածները նշում են, որ չեն պատրաստվում լքել իրենց հայրենիքը, բայց ուզում են ապրել հայկական Արցախում:

Ներկաները նաև քննադատության ենթարկեցին Արցախի ԱԺ-ի՝ երեկ ընդունած հայտարարությունը, որում Արցախի հիմնահարցը համեմատվում էր Դոնեցկի, Լուգանսկի և Զապորոժիեի նախադեպերի հետ:

Նրանք ընդգծում էին, որ ստեղծված իրավիճակում նման հայտարարությունն անհամահունչ է միջազգային հանրության կոնսենսուսին:

Ակցիայի մասնակիցները նաև շեշտում էին, որ Արցախյան հիմնախնդրի լուծմամբ պետք է զբաղվեն բոլոր երեք համանախագահները և բոլոր ուժային կենտրոնները:

 

  • Կիսվել: