երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել Արցախում տեղի ունեցող բոլոր գործողություններից. Դավիթ Գալստյան

Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել Արցախում տեղի ունեցող բոլոր գործողություններից. Դավիթ Գալստյան

«Եթե Հայաստանի օրվա իշխանությունները  չեն խոսում Արցախի վերադարձի մասին, ապա դա վառ այն ապացույցն է, որ  Արցախը չի բռնազավթվել, այլ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն»,- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Հարցին՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները չեն ճանաչում Արցախի ղեկավարությանը, նույնիսկ հնարավոր է քննարկվի՝ արդյոք Երևանում պետք է ունենալ Արցախի ներկայացուցչություն, թե ոչ, ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարություններին, Դ. Գալստյանն ասաց. «Իսկ ե՞րբ են ճանաչել Արցախի Հանրապետությունը։ 

Այսօր մոլորեցնում են հանրությանը, որպեսզի կարողանան հերթական ոտնձգությունները կատարեն Արցախի ներկայացուցչության, արցախցիների նկատմամբ։

Բոլորս գիտակցում ենք՝ եթե Հայաստանիի Հանրապետությունը չճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս, ապա մենք չէինք լինի այս իրավիճակում»։ 

Դ.Գալստյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել Արցախում տեղի ունեցող բոլոր գործողություններից։ 

Նա նշեց, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն իրավական ուժի մեջ չի մտել, իսկ այդ հրամանագրի մասին հայտարարվեց ազգը ցեղասպանությունից փրկելու, քաղաքացիական զոհերից խուսափելու համար։ 

  • Կիսվել: