Արցախում ընթացքի մեջ է անասնաշենքերի կառուցման և վերանորոգման դիմում-հայտերի ընդունումը
Արցախի հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում ընթացքի մեջ է անասնաշենքների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի դիմում- հայտերի ընդունումը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ էկոնամիկայի և գյուղատնտեսության նախարարությունից և հավելեցին, որ առ այսօր նախարարությունը ստացել է 12 դիմում-հայտ:
Մեզ հետ զրույցում ԱՀ ԷԳ նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը նշեց, որ մայիսի 18-21-ը գերատեսչության համապատասխան հանձնաժողովը այցելություններ է իրականացրել հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ «Արցախի հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակաման արտադրամասերի կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիադավորման » ծրագրի շրջանակում նախարարություն ստացված դիմում-հայտերի հիման վրա ստուգումներ իրականացնելու նպատակով:
«Բոլոր 12 դիմումները համապատասխանել են ծրագրի պահանջներին և արժանավցել րական եզրակացության: Դիմորդները ծրագրի շահառու կհանդիսանան նախագծանախահաշվարկային փաստաթղթերի փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն ստանալուց հետո»,- նշել է Տ. Առստամյանը: