Արցախում շարունակվում են ռազմամթերքի վնասազերծման աշխատանքները
ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերքից:
Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ գյուղերի մոտակա տարածքներում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքումԱԻՊԾ-ից խնդրում են խուճապի չմատնվել: