երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Արցախում նվազել են հանցագործությունների, ավելացել՝ ՃՏՊ դեպքերը

Արցախում նվազել են հանցագործությունների, ավելացել՝ ՃՏՊ դեպքերը

Ընթացիկ տարվա մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների 1-02 հերթապահ մասերում գրանցվել է 286 զանգ:

Այս մասին տեղեկացրեցին ԱՀ ոստիկանությունից՝ նշելով, որ բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նախկինում կատարված հանցագործությունների 4 դեպք:
 
Ընդհանուր առմամբ՝ նախորդ շաբաթվա համեմատ՝ հանրապետության տարածքում զգալիորեն նվազել են հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու`6, գողության`2, թունավորման՝ 3, թմրանյութի հայտնաբերման՝ 2, զենք զինամթերքի հանձնման 1 դեպք: Նշված ժամանակահատվածում, նախորդ շաբաթների համեմատ, խարդախության, ծառահատման, համակարգչային հանցագործության, թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Անհանգստացնող է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և դրանց պատճառով առաջացած ճանապարհատրանսպորտային դեպքերի վիճակագրությունը: Անցած շաբաթ գրանցվել է 23 ՃՏՊ, որից 19-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմանական: Գրանցվել է մեկ վրաերթ: Շաբաթվա տրանսպորտային դեպքերից տուժել է 6 քաղաքացի:

  • Կիսվել: