շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արցախում նռան համախառն բերքը կազմել է 4890 տոննա. ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար

Արցախում նռան համախառն բերքը կազմել է 4890 տոննա. ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար

Արցախի Հանրապետությունում կա 1850 հա նռան այգի, որից բերքահավաքի ենթակա է 847 հա-ն, ասել է ԱՀ գյուղատնտեսության  փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանը, տեղեկացնում է Արցախպրեսը:

Ավետիսյանը նշել է, որ ներկայումս բերքահավաք է իրականացվել 794  հա-ի  վրա:

Վ.  Ավետիսյանի խոսքով՝ համախառը  բերքը  կազմել  է  4890  տ.  միջին   բերքատվություն  1   հա-ից    կազմել  է   61,6 ց:

«Նախորդ տարի   նույն ժամանակահատվածում ունեցել ենք          բերքահավաք   743 հա-ի վրա.  համախառը բերքը եղել է 2470  տ,   իսկ   միջին    բերքատվությունը   հա-ից  կազմել  է   33,3  ց:  Այս  տարի  ունեցել  ենք  նռան   լավ  բերք. ունենք   մեծ   պահանջարկ: Ընթացիկ  տարում   նռան  միջին   գինը  շուկայում   եղել  է  200-300   դրամ, իսկ  վերամշակող  գործարաններն այն գնել  են 100-150 դրամով: Նուռը  նաև   արտահանում  ենք  Ռուսատանի  Դաշնություն»,-ավելացրել  է  Վ. Ավետիսյանը:

Նրա  խոսքով՝  ԱՀ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգով         նախատեսված  է   նռան  այգիներն առաջիկա  տարիներին   հասցնել   5000  հա-ի: 2019  թվականի  գարնանը    հանրապետությունում     հիմնվել  է   շուրջ     500   հա  նռան  այգի: ԱՀ  գյուղատնտեսության  նախարարության  ստացած  հայտերի  հիման   վրա՝  նախատեսվում  է  մինչև  տարվա  վերջ   հիմնել 200-300  հա   նռան   այգի   ևս. հողօգտագործողներին   տրամադրվում    է    նռան  տնկիներ:

  • Կիսվել: