շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արցախում ստեղծվել է  «Վստահություն» կուսակցությունը

Արցախում ստեղծվել է  «Վստահություն» կուսակցությունը

Արցախում ստեղծվել է  ազգային-պահպանողական գաղափարներ կրող «Վստահություն» կուսակցությունը։  Այսօր տեղի է ունեցած հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Գրիգորի Սահակյանը խոսելով կուսակցության ստեղծման շարժառիթների մասին, ասաց, որ իրենք հաշվի են առել ժամանակի պահանջը և հասարակությանը այլընտրանքի հնարավորություն տալու գերնպատակը՝ որոշում կայացնելով ստեղծել նոր քաղաքական ուժ, որը կդավանի ազգային-պահպանողական գաղափարներ:

Նա նաև նշեց, որ «Վստահություն» կուսակցությունը հանդես է գալու կառուցողական ընդդիմության դիրքերից և պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ, միավորվելու հանուն ընդհանուր նպատակների։

Նշենք, որ  ելույթներով հանդես են եկել նախաձեռնող խմբի այլ անդամներ, որոնք ևս ներկայացրել են իրենց մոտեցումները և կուսակցության օրակարգային հարցերը:

Համագումարում միաձայն կուսակցության նախագահ ընտրվեց Գրիգորի Սահակյանը։

Համագումարին ներկա էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ

  • Կիսվել: