հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում․Վահրամ Պողոսյան

Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում․Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ում գրառման մեջ ասվում է․

«Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունը՝

2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

 Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  114 (թեժ գիծ) հեռախոսահամարով»։

 

  • Կիսվել: