երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արցախում երեկ վեց ժամ տևած խորհրդակցությունից մի հատված՝ տեսանյութով

Արցախում երեկ վեց ժամ տևած խորհրդակցությունից մի հատված՝ տեսանյութով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ երեկ ԱՀ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել , որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ, ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:

Արտահերթ նիստն ավելի քան վեց ժամ է տևել, ընթացել դռնփակ ռեժիմով: Քննարկված հարցերի վերաբերյալ հայտարարություններ չեն հնչել: Որոշ փակագծեր բացել է նախագահ Հարությունյանը՝ նիստի ավարտից հետո հրապարակում հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանը:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

  • Կիսվել: