Արցախից սև-սև ջիփերով փախնում էին, իսկ Աննա Հակոբյանն այնտեղ էր. արցախցի ցուցարար
Վարչապետը բառացիորեն հայտարարել է, որ պետության մեջ պետություն չի լինելու: Ոչ թե համաձայն եմ այդ մտքի հետ, այլ սպասում եմ հետագա քննարկումներին: Ես ինքս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակիցն եմ: Լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի ցուցարարը:
«Փաստացի Արցախի Հանրապետությունից մեծ մասը պատերազմի ժամանակ փախել են, Աննա Հակոբյանը այդ ժամանակ գտնվել է Արցախի Հանրապետությունում, իսկ թե ինքն ինչի համար է եկել ու ինչ գործունեություն է ծավալել՝ չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ: Ես այդ ժամանակ եղել եմ մարտական դիրքում, իսկ որ հարցում՝ եք ովքեր են փախել, սև-սև ջիպեր են փախել, պատգամավորների, նախարարների տղերքն են փախել: Ես կառավարության մոտ հայտարարել եմ, որ էն մարդը, ով ասում է, որ արցախցին չի կռվել, ինքն առնվազն սուտ է խոսում, իսկ այն մադը, ով ասում է, որ արցախցին փախել է, դա էլ է եղել, ինչու՞ եք ժխտում: Ինչու չեք ուզում իրականությունն ասել», -լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի ցուցարարը: