Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանին
Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի՝ ՀՅԴաշնակցության Արցախի ԿԿ-ի, <Արդարություն> եւ <Արցախի ժողովրդավարական> կուսակցություների ներկայացուցիչներն այսօր այցելել են հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանին, գրում է aparaj.am-ը:
Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Մանե Թանդիլյանին ու հորոդորել՝ դադարեցնել առողջության վտանգումը եւ փորձել պայքարի այլ միջոցներով ձայնը հասանելի դարձնել։ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ խնդրելով Բաքվի բանտում պատանդառված Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Այս օրերին՝ ի աջակցություն Բաքվում կեղծ դատավարությամբ դատվող հայ գերիների, տարբեր ակցիաներ են կազմակերպվում ՀՀ-ում եւ Սփյուռքում։ Լսելի են նաեւ միջազգային արձագանքներ․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակել, նամակներ են հանձնվել ՀՀ արտգործնախարարությանը և Շվեյցարիայի դեսպանությանը։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենօրյա աշխատանք են տանում հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ։