չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Արցախի ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

Արցախի ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

Արցախի պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Ի գիտություն ոչ պետական կազմակերպությունների և վարձու աշխատող ունեցող անհատ ձեռնարկատերերի՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, կառավարության 2021 թվականի հունվարի 18-ի N 9-Ա որոշման համաձայն, 6 ամիս ժամկետով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով աջակցության ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր ամսվա համար «Եկամտային հարկի մասին» օրենքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի ամսական հաշվարկներն ու նույն ժամկետում կատարել վճարումները:

Նշված ժամկետներում հաշվարկներ չներկայացրած կամ վճարումներ չիրականացրած շահառուները չեն կարողանալու օգտվել աջակցությունից:

Հունվար ամսվա համար պետական աջակցության ծրագրում ներառվելու նպատակով հարկային մարմին եկամտային հարկի հաշվարկների ներկայացման և վճարումների կատարման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 22-ն է՛՛:

 

  • Կիսվել: