շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արցախի պաշտպանության նախարարի մոտ կայացել է կադրային ընդունելություն

Արցախի պաշտպանության նախարարի մոտ կայացել է կադրային ընդունելություն

Նոյեմբերի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին ծառայողական առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Կարևորելով նման ձևաչափով հանդիպումները առաջխաղացման ներկայացված սպաների կենսագրականներին ծանոթանալու և հետագա ծառայության վերաբերյալ խնդիրների առաջադրման տեսանկյունից՝ բանակի հրամանատարը շնորհավորել է ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս կպահպանեն բարձր նշաձողը և իրենց կդրսևորեն միմիայն լավագույն կողմերով:

 

 

  • Կիսվել: