երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Արցախի Նոր Ղազանչի համայնքում ավագանու ընտրություններ են. համայնքապետը կարևորում է թեկնածուների գիտելիքն ու նոր գաղափարները

Արցախի Նոր Ղազանչի համայնքում ավագանու ընտրություններ են. համայնքապետը կարևորում է թեկնածուների գիտելիքն ու նոր գաղափարները

Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում, այսօր` հոկտեմբերի 9-ին, ավագանու ընտրություններ են: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համայնքում 4 ավագանու թեկնածու է առաջադրվել:
 
Մեզ  հետ զրույցում  Նոր Ղազանչի համայնքի 4/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կառլեն Ասատրյանը տեղեկացրեց, որ ընտրացուցակում ընդգրկված 123 ընտրողից  ժամը  14:20-ի դրությամբ քվեարկել է 25-ը:
 
«Ընտրություններն  ընթանում են բնականոն հունով:  Ընտրատարածքում խախտումներ չեն եղել՝ քվեարկողները հետևում են սահմանված կարգին»,- ասել է Կ. Ասատրյանը՝ բավարար գնահատելով ընտրողների հոսքը:
 
Համայնքի ղեկավար Ուսլան Առուստամյանի հավաստմամբ՝  ավագանու  թեկնածուները օժտված են գիտելիքներով և գյուղի խնդիրների լուծման ու զարգացման վերաբերյալ նոր գաղափարներով:

  • Կիսվել: