երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արցախի նախագահը զրուցել է Արցախում բարեգործություն արած Հայ Ավետարանչական ընկերության հետ

Արցախի նախագահը զրուցել է Արցախում բարեգործություն արած Հայ Ավետարանչական ընկերության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զրուցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի հետ: 

«Տեսակապի միջոցով զրույց ունեցա Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հետ: 

Իմ երախտագիտությունն եմ հայտնել պարոն Խանջյանին՝ ընկերակցության կողմից Արցախում իրականացված բարեգործական բազմաթիվ ծրագրերի համար, որոնց մի մասն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է, և պատրաստակամություն հայտնել հետայսու ևս շարունակելու մեր համագործակցությունը»,- Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահը:

  • Կիսվել: