Արցախի նախագահն ասել է` ինչ հարաբերություններ ունի Սամվել Բաբայանի հետ
Ազատության հրապարակում տեղադրված վրանում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձավ Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային` նշելով, որ ակցիայից անմիջապես հետո Արցախի ՊԲ նախկին ղեկավար, Արցախի ԱԺ Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ քննարկում է ունեցել։ Նա իրեն ասել է, որ որևիցե կապ չունի այդ ակցիայի հետ և համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել։
Իսկ ինչպիսի՞ն են Սամվել Բաբայանի հետ իր փոխհարաբերությունները հարցին Շահրամանյանը պատասխանեց.
«Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը Արցախի խորհրդարանում իր մեծությամբ 2–րդ քաղաքական ուժն է, և մեր հարաբերությունները հենց այդպիսին են»։
Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձին իրենց հայրենի հող, ապա Շահրամանյանն ընդգծեց, որ դա իրենց հավաքական վերադարձը միջազգային իրավունք է, և դա պետք է մնա օրակարգում։
«Մենք իրավունք ունենք արժանապատիվ, անվտանգ վերադարձ ապահովելու։ Այդ նպատակով ԱԺ–ի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը ղեկավարում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Կարծում եմ` նրանք արդյունավետ աշխատանքներ են իրականացնում»,– ասաց Արցախի նախագահը։