Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ, հայտնի պատճառներով, անհնար է նոր ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով ԱՀ պատգամավորները խորհրդարանին են լիազորել նոր նախագահի ընտրությունը: Նախագահի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն։
Չնայած Սամվել Բաբայանի թիմում մեծ ցանկություն կար նրան առաջադրելու, սակայն Բաբայանը հայտարարել է, որ չունի նման ցանկություն: Սամվել Շահրամանյանն էլ է դեռեւս երկմտում, փոխարենը ԱՀ քաղաքական շրջանակներում նախագահի թեկնածուի նոր անուն է շրջանառվում։
Խոսքը ծնունդով իջեւանցի Հայկ Խանումյանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի կառավարությունում զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը եւ բավականին ակտիվ է վերջին տարիներին։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ, սակայն խոսվում է, որ նա ընդունելի թեկնածու է նաեւ Բաբայանի թիմի համար։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։