ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Արցախի նախագահ է ընտրվելու Սամվել Շահրամանյանը, ես որեւէ հետաքրքրություն չունեմ. Սամվել Բաբայան

Արցախի նախագահ է ընտրվելու Սամվել Շահրամանյանը, ես որեւէ հետաքրքրություն չունեմ. Սամվել Բաբայան

Երեք Արցախի խորհրդարանն ընտրել է իր նախագահին՝ Աշոտ Դանիելյանին, հետո էլ կընտրեն հանրապետության նախագահին. ես կողմ եմ ատրիբուտները պահելուն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Մենք որեւէ մեկին դեմ չենք, որեւէ բանի չենք խառնվել։ Դեռ 5 ամիս առաջ ես խոսել եմ Սամվել Շահրամանյանի հետ, ասել եմ, ո մենք չենք մասնակցում քաղաքական այդ վայրիվերումներին։ Մասնատողներին ինձ մոտ մի փնտրեք»,–ասաց նա։

Պնդումներին, որ ինքն ուզում է արցախցիներին իր կողմը թեքել, Սամվել Բաբայանն ասաց. «Էդ ասողները իրենք են այդպես անում։ Կգա օրը՝ կիմանաք, օրինակ իշխանական թեւից։ Հիմա չեմ ուզում ասել, կմտնենք ընտրական փուլ, անուններով կտամ, թե ով է զբաղվում, որ ղարաբաղյան թեւը պոկի, մի մաս տանի իր տակ։ Կասեմ՝ իշխանության մեջ ովքեր են, ընդդիմության մեջ ովքեր են այդ ուղղությամբ աշխատում։ Ես դրա մեջ չկամ, դրա համար մտահոգվելու խնդիր չունեմ։

Ես որեւէ հետաքրքրություն չունեմ Արցախի շրջանակներում, Արցախի գործող իշխանությունը դա գիտի ու հասկանում է։ Իմ խնդիրն է ստեղծել էլեկտրոնային հարթակ ադրբեջանահայության խնդիրներով զբաղվող, նրանց փաստաթղթավորել, միջազգային դատարան դուրս գալ, ապացուցել նրանց ցեղասպանությունը, հասնել փոխհատուցման։ Ես դրանով եմ զբաղվում՝ առանց ղարաբաղցիներին խանգարելու»,–ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ միջազգային դատական ատյաններում իրենք հաստատ հաջողելու են։

Սամվել Բաբայանը համոզված է, որ Արցախի նախագահի պաշտոնում մնալու է Սամվել Շահրամանյանը. «Երեկ ընտրվել է Արցախի ԱԺ նախագահը, մեկ շաբաթվա մեջ էլ ընտրվելու է Սամվել Շահրամանյանը, ու վերջ»։

Սամվել Բաբայանը նաև հայտարարեց, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են իր դեմ։

 

  • Կիսվել: