Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Շահրամանյան
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Այդ որոշումները՝ Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը փակելու, հայտարարում են Հայաստանի իշխանությունները, և ես ակնկալում եմ նաև Հայաստանի քաղաքացիների արձագանքը»,- ասաց Շահրամանյանը։