երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
«Արցախի Հանրապետությունում այգեգործության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել

«Արցախի Հանրապետությունում այգեգործության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել

Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 11-ի N 253–Ա որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ, համաձայն որոնց այգի հիմնադրելու նպատակով ներկրված տնկիների արժեքի մասնակի սուբսիդավորման չափը կազմում է 1 տնկու դիմաց` դրա արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ հավելելով, որ ներկրված տնկիները պարտադիր պետք է ունենան հավաստող փաստաթղթեր՝ սերտիֆիկացված տնկարանային տնտեսության հավաստագիր, ներմուծումը հավաստող փաստաթուղթ, առուվաճառքի պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր:

Возможно, это изображение на открытом воздухе

Տեղական տնկիների արժեքը ևս մասնակի սուբսիդավորվում է՝ 1 տնկու դիմաց առավելագույնը 1000 դրամի չափով:

Возможно, это изображение фрукт, дерево и природа

Որոշման մեջ կատարվել է լրացում, համաձայն որի Արցախի Հանրապետությունում նվազագույնը 0.5 հեկտար մակերեսով (մեկ ամբողջական հողատարածքում) տանձենու և (կամ) շլորենու նոր հիմնադրած 1 հեկտար այգու դիմաց անհատույց տրամադրվում է 200 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն: Մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԱՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն՝ 047 94 35 01 հեռախոսահամարով:

  • Կիսվել: