երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Արցախի ԱԺ պատգամավորը հայկական կրոնական ժառանգության պաշտպանության հարցով դիմել է ռուս  գործընկերներին

Արցախի ԱԺ պատգամավորը հայկական կրոնական ժառանգության պաշտպանության հարցով դիմել է ռուս գործընկերներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցով կապ է հաստատել Ռուսաստանի գործընկերների հետ: Այս մասին պատգամավորը տեղեկացնում է «ֆեյսբուք»-ի իր էջում:

 
« Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում պատրաստակամություն էր հայտնել պաշտպանել հայկական կրոնական ժառանգությունը։ Այդ առիթով կապվել եմ ռուսաստանյան իմ գործընկերների հետ, որոնց հետ մշտական կապի մեջ եմ։ Խնդրել եմ հնարավորինս լայն շրջանակներում այս խնդիրը բարձրաձայնեն և միջամտություն ունենան, որպեսզի որոշակի քայլեր ձեռնարկվեն տվյալ խնդրի լուծման համար։
Հուսով եմ, որ մոտ ապագայում արձագանք կստանանք։
 
Միջազգային հանրությանը և միջազգային հեղիանակավոր կառույցներին կոչ եմ անում վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, որի ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է և կանգնած է ոչնչացման վտանգի առաջ: Լռություն պահպանելով՝ մենք ճանապարհ ենք հարթում աշխարհի տարբեր ծայրերում նոր մշակութային ոճրագործությունների համար»,-մասնավորապես նշել է Արամ Հարությունյանը:

  • Կիսվել: