չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը ձերբակալվել է

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը ձերբակալվել է

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին (և Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների) տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական)։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Այս պահին նրան ձերբակալում են»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

  • Կիսվել: