Արցախի ԱԺ–ն շարունակում է իր գործունեությունը. Բաղունց
Արցախի ԱԺ–ն շարունակում է իր գործունեությունը: Այս մասին Արցախի հանրապետության 35-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց Գագիկ Բաղունցը:
Անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին՝ Արցախի ԱԺ փոխխոսնակը հայտարարեց. «Մենք պահանջում ենք նրանց` անհապաղ և անվերապահ ազատարձակում։ Այս ամենին գումարվում է նաև մեր պետական համակարգի ինստիտուցիոնալ ճգնաժամը` ԱԺ նախագահի հրաժարականից հետո (նկատի ունի Աշոտ Դանիելյանին, որը հրաժարական է տվել այս տարվա հուլիսի 2–ին–խմբ.)։ Արցախի ԱԺ–ն, սակայն, շարունակում է իր գործունեությունը և որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ կրող մարմին` հանձնառու է իրականացնել նրա իրավունքներն ու օրինական շահերի պաշտպանությունը»։
Նշենք, որ հանդիսավոր նիստը Երևանի Արցախի ներկայացուցչությունում սկսվել էր ՀՀ և Արցախի օրհներգներով ու Դադիվանքի նախկին վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի օրհնությամբ։



