ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախի 2023 թվականի գործողությունների ժամանակ Ադրբեջանի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը 4 անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին. Ռուբեն Վարդանյան

Արցախի 2023 թվականի գործողությունների ժամանակ Ադրբեջանի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը 4 անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին. Ռուբեն Վարդանյան

Արցախի 2023 թվականի գործողությունների ժամանակ Ադրբեջանի  կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը 4 անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին:  Այս մասին ասված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձում:

«Տեղեկատվության կարգով ասեմ հետևյալը: վերջին ռազմական գործողության ընթացքում մյուս կողմի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը չորս անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին: Թող Հայրենիքի համար ընկածների հիշատակը միշտ վառ լինի:

Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել: Համարում եմ, որ վերջին դատական նիստը պարզ ու հստակ ձեզ բոլորիդ ցույց տվեց, թե ինչ էր լինելու ձեզ հետ, եթե դուք մնայիք այստեղ {Արցախում}, և ինչ գին էիք ստիպված լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար: Երկրորդը՝ ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ, և իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու, այս շոուն շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից:

Մի քանի օր առաջ իշխանության պաշտոնական ներկայացուցչի ելույթը ցույց տվեց այն ակնհայտ նպատակը, որ դատն իրականացվում է ոչ թե 15 գումարած մեկի, այլ Հայաստանի ղեկավարության ու Հայաստանի դեմ՝ որպես պետության ընդհանրապես, ցանկացած հայի դեմ՝ կապ չունի, որտեղից է նա, եթե անգամ նա Հայաստանից չէ»,-ասված է ուղերձում:

  • Կիսվել: