ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախցիներն այս պահին հանդիպում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ

Արցախցիներն այս պահին հանդիպում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ

Այս պահին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպում են ունենում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինչպես հայտնել ենք, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Մինչ կառավարություն մտնելը Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ հայրենիք վերադարձն իրենց ռազմավարական նպատակն է, բայց այս պահին ամենահրատապ հարցն Արցախի ժողովրդին Հայաստանում պահելն է արժանապատիվ պայմաններում։ Խոսքը և՛ բնակարանային, և՛ զբաղվածության, և՛ մի շարք այլ ծրագրերի մասին է։

Նա, մասնավորապես, նշեց. «Առնվազն մեր ներքին հարցերը պետք է քննարկվեն և լուծում ստանան։ Արցախցիները պայքարում են ոչ թե ֆինանսական աջակցության համար, այլ արժանապատիվ և կայուն կեցության պայմանների, ինչպես նաև զբաղվածության արդյունավետ ծրագրերի համար։ Հիմնական պայմանների ստեղծման դեպքում մենք ինքներս կկարողանանք լուծել մեր խնդիրները»։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվում է. աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։

  • Կիսվել: