ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախցիների նկատմամբ ատելnւթյան կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին. Մեսրոպ Առաքելյան

Արցախցիների նկատմամբ ատելnւթյան կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին. Մեսրոպ Առաքելյան

Արցախցիների նկատմամբ ատելության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Արցախցիների նկատմամբ ատելության և բռնության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին՝ քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով։

Նման վարքագիծը ստորություն է, որի հանդեպ պետք է ցուցաբերել բացառիկ անհանդուրժողականություն»,-գրել է նա:

  • Կիսվել: