Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վաղը միջոցառում կկազմակերպի Ազատության հրապարակում
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախատեսում է ապրիլի 23-ին՝ ժամը 18:30-ին, կարճ միջոցառում կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո երթով կգնան Հանրապետության հրապարակ՝ միանալու ավանդական ջահերթին:
«Բոլորիդ հրավիրում ենք համատեղ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և բարձրաձայնելու, որ թուրք-ադրբեջանական այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է առ այսօր, որի կենդանի զոհերն ու վկաներն ենք մենք՝ արցախցիներս:
Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ Հայրենիք...»։