չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Արցախ վերադառնալու համար պետք է լինեն համապատասխան պայմաններ, մնացածը հետագայի հարցեր են. Վլադիմիր Բալայան

Արցախ վերադառնալու համար պետք է լինեն համապատասխան պայմաններ, մնացածը հետագայի հարցեր են. Վլադիմիր Բալայան

Արցախ վերադառնալու համար պետք է լինեն համապատասխան պայմաններ, մնացածը հետագայի հարցեր են: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ փոխխոսնակ Վլադիմիր Բալայանը:

«Մենք ոչ թե այս պահին պայքարում ենք Արցախի Հանրապետության ճանաչման, այլ ավելի շատ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության, խոսքը նրա մասին է, որ արցախահայությունը ունենա հնարավորությունը վերադառնա իր հայրենիք, իրենց օջախ և ապրի իր օջախում: Բոլոր առումներով արցախահայությունը ունի այդ իրավունքը, և այսօր այդ հարցով զբաղվող մարդիկ դրան են ձգտում»,- նշել է Բալայանը:

Հարցին, թե ինչու Արցախի նախագահի պաշտոնակատարն այսօր Եռաբլուրում չէ, Բալայանը պատասխանեց, որ տեղյակ չէ և դժվարանում է պատասխանել այդ հարցին:

«Այս պահին Արցախի Հանրապետությունը չկա, բայց ամբողջ հարցը նրանում է, որ այդ գաղափարը ու մոտեցումները մարդկանց մոտ պահպանվում են և պետք է զարգացնել»,- ասել է նա:

  • Կիսվել: