շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արայիկ Հարությունյանը ողջունեց Վիտալի Բալասանյանի և Աշոտ Ղուլյանի առաջադրումը Արցախի նախագահական ընտրություններում

Արայիկ Հարությունյանը ողջունեց Վիտալի Բալասանյանի և Աշոտ Ղուլյանի առաջադրումը Արցախի նախագահական ընտրություններում

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որն արդեն հայտարարել է իր առաջադրման մասին Արցախի նախագահական ընտրություններում, ողջունել է այսօր առաջադրման հայտ ներկայացրած՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի որոշումը:

Իր ֆեյսբուքյան էջում նա, մասնավորապես, նշել է.

«Իշխանության ձևավորման գործընթացն Արցախում պետք է իրականացվի միայն մրցակցային եղանակով՝ ժողովրդավարական երկրներին հատուկ պայմաններում:

Հավատացած եմ, որ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունները կայանալու են օրինականության, ինչպես նաև մրցակից քաղաքական ուժերի ու թեկնածուների միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և մեր ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվելու է բարձր լեգիտիմությամբ օժտված իշխանություն:

Հաջողությունն ուղեկից բոլորիս բարի մտադրություններին՝ ի շահ Արցախի հզորացման»:

  • Կիսվել: