երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում է շնորհել Կարեն Ջալավյանին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում է շնորհել Կարեն Ջալավյանին (տեսանյութ)

Պաշտպանության բանակի հրամանատարական կետում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ 
 
«Դա արել եմ հատուկ արարողակարգով՝ ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
 
Կեցցե՛ հայոց բանակը:
 
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»:
 

  • Կիսվել: