չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծմանը

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին:

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: