երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. ԱՀ նախագահ

Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. ԱՀ նախագահ

Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը…
Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:
Խունկ ու խոնարհում նրանց լույս հիշատակին…»,-գրել է նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: