երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԱՀ ՆԳ նախարարն ընդունել և մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների

ԱՀ ՆԳ նախարարն ընդունել և մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների

Մայիսի 23-ի՝ Արցախի լրագրողների օրվա կապակցությամբ, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ մասիսի 24-ին, ընդունել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների և պարգևատրել:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը կարևորել է չորրորդ իշխանության դերակատարումը երկրի կայունության և զարգացման գործում, իր և նախարարության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ՆԳՆ կառուցվածքում գործող երկու ծառայությունների՝ ոստիկանության և ԱԻ պետական ծառայության գործունեությունը ակտիվորեն լուսաբանելու համար:
 
Հատկապես պատերազմի օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին համակարգի ծառայողները:
 
Հանդիպմանը ՆԳ նախարարը պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին: Կարեն Սարգսյանը նշել է, որ համագործակցության համար նախարարությունը բաց է բոլոր լրատվամիջոցների առաջ՝ առանց բացառության:

  • Կիսվել: