Ադրբեջանը հայտնել է, որ Ռուսաստանը Ստեփանակերտում հյուպատոսություն կբացի
Ռուսաստանն օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս տարի հյուպատոսություն բացելու մտադրություն է հայտնել։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ըստ որոնց՝ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ադրբեջանցի իր գործընկեր Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ շուտով կսկսվեն նախապատրաստական աշխատանքներ։
«Նախատեսում ենք առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ սկսել և ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,-ասել է նա։