երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի և Ալիևի հանդիպմանը խոսվել է արցախյան հակամարտության մասին․ մանրամասներ

Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի և Ալիևի հանդիպմանը խոսվել է արցախյան հակամարտության մասին․ մանրամասներ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Մուսավիի և Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ըստ այս պահի դրությամբ իրանական ԶԼՄ-ներում եղած տեղեկատվության՝ Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Մուսավին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարել է բառացիորեն հետևյալը՝ «Մենք հավատացած ենք, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

 

Տեղեկացնեմ, որ Իրանը, լինելով բազմազգ պետություն և ունենալով նաև անջատողականության հետ կապված խնդիրներ, չի կարող պաշտոնական մակարդակում հիշատակել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Հիշեցնեմ, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի նյութերից պետք է օգտվել խիստ մասնագիտորեն և քննադատական մոտեցմամբ։

  • Կիսվել: