կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ադրբեջանի նախագահական ընտրություններում օկուպացված Արցախում «ընտրողների» համար ևս ընտրատեղամասեր կստեղծվեն

Ադրբեջանի նախագահական ընտրություններում օկուպացված Արցախում «ընտրողների» համար ևս ընտրատեղամասեր կստեղծվեն

Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև օկուպացված Լեռնային Ղարաբաղում։

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը նշել է, որ «նոր ընտրատեղամասեր կստեղծվեն Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում»։

Նշենք, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի են ունեալու արտահերթ նախագահական ընտրություններ։

  • Կիսվել: