Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կառավարական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական կայքերը նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել:
ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար:Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:
Այս նյութը հասանելի է նաևРусский