երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադրբեջանցի դիվերսանտները շրջանցել են Շուշիի մերձակայքում գտնվող ռուս խաղաղապահների հենակետը

Ադրբեջանցի դիվերսանտները շրջանցել են Շուշիի մերձակայքում գտնվող ռուս խաղաղապահների հենակետը

Չորս ադրբեջանցի դիբվերսանտներ շրջանցել են Շուշիի մերձակայքում գտնվող ռուս խաղաղապահների հենակետը եւ դուրս եկել դեպի Արցախի մայրաքաղաք տանող մայրուղի՝ տանկի հուշարձանի մոտակայք: Այս մասին հայտնում են Ստեփանակերտում Wargonzo նախագծի աղբյուրները։

Ըստ հաղորդման՝ այնտեղ "դիվերսանտները" գրություններ են արել ցուցանակների վրա եւ փախել։

ՌԴ ՊՆ-շից Wargonzo-ի աղբյուրները հաստատել են, որ միջադեպի մասին
զեկուցվել է խաղաղապահ ուժերին, և նրանք առաջիկայում գնահատական կտան եռակողմ համաձայնագրի դեմ գործողություններին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9 - ի փաստաթղթի համաձայն ՝ Լաչինի միջանցքով մայրուղուց 2,5 կմ հեռավորության վրա չպետք է լինեն ոչ մի զինվորականներ, բացի ռուս խաղաղապահներից։

Ադրբեջանը հետևողականորեն խախտում է այդ կետը, այդ թվում ՝ ապառազմականացված գոտում առանձին դիրքեր տեղակայելով։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: