շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
2022-2023թթ. փոխվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ալմա Աթայի հռչակագրի, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ. Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

2022-2023թթ. փոխվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ալմա Աթայի հռչակագրի, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ. Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագաիկ Բաղունցն անդրադարձլ է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Արցախի մասին օրերս արած հայտարարությանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել դեռևս Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած:

Բաղունցը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություններ է արել նաև Արցախի վերաբերյալ: Կուզեի մի քանի շեշտադրում կատարել դրանց վերաբերյալ:

Առաջին, ողջունելի է պարոն դեսպանի հերթական անդրադարձը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին՝ հղում տալով Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշմանը: Այո, դա պարտավորություն է միջազգային հանրության համար, և Ֆրանսիան ու Հայաստանը նույնպես կրում են այդ պարտավորությունների կատարման պատասխանատվությունը:

Երկրորդ, Արցախը չէր ճանաչվել ՀՀ կողմից Ադրբեջանի մաս նախքան 2022-2023թթ., այլ Արցախի կարգավիճակը համարվել է հակամարտության հիմնական չլուծված հարցերից մեկը: Դա են վկայում թե՛ Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական վերապահումները, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (այդ թվում՝ Ֆրանսիայի) ու միջազգային հանրության այլ ներկայացուցիչների կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ակտերը: Ուստի, պետք է ընդունել փաստը, որ 2022-2023թթ. փոխվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ալմա Աթայի հռչակագրի, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ»,-նշել է նա:

Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր»։ Այս մասին «Հայաստանի հանրային ռադիո: Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»:

  • Կիսվել: