երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
20 հազարական դրամ պարգևավճար՝ արցախցի ուսուցիչներին

20 հազարական դրամ պարգևավճար՝ արցախցի ուսուցիչներին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատելու Կառավարության որոշում՝ որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժներին պարգևատրել 20 հազարական ՀՀ դրամով:

Այսօր, այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն, նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրվեն նաև մեր Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:

 

Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուստի՝ հայտերը պետք է ԱՀ Ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը»:

  • Կիսվել: